ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Օլանդը հաղթել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում

Օլանդը հաղթել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում
11.06.2012 | 01:35

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցությունը և նրա կողմնակիցները հաղթել են Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում:
Սոցիալիստներն ու նրան դաշնակից «կանաչները» միասին հավաքել են ձայների 46 տոկոսը: Նիկոլա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը ստացել է քվեների 34 տոկոսը:
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մյուս շաբաթ: Եթե երկրորդ փուլում նույնպես Օլանդն առաջ անցնի, ապա խորհրդարանում կստանա մեծամասնություն, ինչն անհրաժեշտ է խոստացված բարեփոխումներն արագ իրականացնելու համար:
Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների մոտ 57 տոկոսը:

Դիտվել է՝ 3967

Մեկնաբանություններ